Այս իշխանությունը վերացրեց Հայոց բանակի միասնությունը, սպառազինությունն էլ հանձնեց Բաքվին. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

44-օրյա պատերազմից հետո գտնվում ենք հուսահատության շրջանում, հատկապես Արցախի հայաթափումից հետո մեզ անհրաժեշտ է գոտեպնդվել և ոտքի կանգնել։ Այսօրվա բանակի վիճակը գնահատելը դժվար է, այս իշխանությունը վերացրեց Հայոց բանակի միասնությունը, սպառազինությունն էլ հանձնեց Բաքվին։ Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ այս պահին բանակը այն կառույցն է, որը առաջինը և արագ տեմպերով կարող է վերականգնել իր երբեմնի համբավը։

«Մեր բանակը կառուցվել է դժվարին պայմաններում, բայց նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել, զինվել և դառնալ տարածաշրջանում մրցունակ բանակ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ՅՄ