Հայ սակրավորների առաքելությունը Սիրիայում շարունակվում է․ 10 000 ք/մ տարածք է ականազեծվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

սակրավոր

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: Այդ մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի  հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Ընդհանուր առմամբ 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել: