ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

1129273

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգնության շնորհիվ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19 հազար 300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ” կազմակերպությունը:

«2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին: Այս միջոցներն օգտագործվում են, որպեսզի  տեղահանված անձինք կարողանան հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ: 

Նա ընդգծեց՝ ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Հայաստանին աջակցելու իր հանձնառությանը, որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել այն մարտահրավերները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած ռազմական գործողություների հետևանքով։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ