ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի տնտեսական անվտանգությանը․ Քերոբյանն ու Սոկոլովսկին հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու նախարարության հետ ԱՄՆ ՄԶԳ բազմակողմանի համագործակցությունը։

ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերը նպաստում են Հայաստանի տնտեսության աճին, բիզնեսի ու ներդրողների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը երկրում, ինչպես նաև աջակցում աշխատատեղեր ստեղծողներին։

«ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի միջոցով մենք նախարարության հետ աշխատել ենք ներդրումային ճանապարհային քարտեզի վրա: Մենք համագործակցում ենք՝ խթանելու պետություն-մասնավոր երկխոսությունը, որը նախարարության համար կարևոր գործիք է տնտեսական աճի և անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքների համար։

Մեր ամենանշանավոր ծրագրերից «Իմ Հայաստան»-ը, որը ֆինանսավորում էր ԱՄՆ ՄԶԳ-ն և իրականացնում Սմիթսոնյան ինստիտուտը, 6 տարվա հաջողությունից հետո ավարտվում է։ Ծրագիրը արդյունավետորեն գործակցել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի, մի շարք տեղական կազմակերպությունների, ակադեմիական հաստատությունների և տուրօպերատորների հետ։ Այն վերափոխել է երկրում զբոսաշրջության ոլորտը և նպաստել գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը։

Մենք ակնկալում ենք շարունակել մեր աշխատանքը և համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,-նշված է ԱՄՆ ՄԶԳ հայտարարության մեջ:

--00—ԼՄ