Փարիզում դանակով հարձակման հետևանքով 3 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

փա.

Փարիզի երկաթուղային կայարանում փետրվարի 3-ի վաղ առավոտյան դանակով հարձակման հետևանքով երեք մարդ վիրավորվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին  հայտնել է Ոստիկանությունը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է ենթադրյալ հարձակվողին:

Տուժածներից երկուսը ստացել են թեթև վնասվածքներ, մինչդեռ երրորդի վիճակն ավելի ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Հարձակման դրդապատճառը դեռ հայտնի չէ:

--00—ԼՀ