Աշոտ Հովհաննիսյանը և Լիլի Մկրյանը հրաժարվել են ցուցմունքներ տալ. 3 անձ բողոք կներկայացնի․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

279449.thumb_

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը՝ զերծ մնալով այլ մանրամասներ նշելուց։

Նույն գործով կալանավորված «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի և նույն ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ դատարանի որոշումները ստացել են այսօր, պատրաստվում է վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Մկրյանը մեղադրանքը չեն ընդունում և հրաժարվել են ցուցմունք տալուց։

Նշենք, որ քրեական գործով 7 անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որոնցից կալանքի տակ է երեք անձ, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

--00—ՅՄ