«Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրոջը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Screenshot_6

Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը ինստագրամի իր էջում սկեսրոջ՝ Աշոտ Հովհաննիսյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել․ «Վերջապես»։

Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ «Սիներջի» ընկերության  ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի  նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:  

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 15-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու համար (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

--00—ՅՄ