Լուսինե Թովմասյանը նշանակվել է Արցախի Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

a68e98e3-4a5d-411a-9283-e6db4f6ea9a8.jpg

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը նախարարության պատասխանատուների հետ այսօր՝ մարտի 23-ին այցելել է ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ։

Հանդիպելով բուժանձնակազմի հետ, նախարարը շնորհակալություն է հայտնել ժամանակավոր պաշտոնակատար Օֆելյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև ներկաներին ներկայացրել կենտրոնի նորանշանակ գործադիր տնօրեն Լուսինե Թովմասյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք։

Այցի շրջանակներում նախարարը շրջայց է կատարել նաև ԱՀ ԱՆ «Մաշկա-վեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ և ծանոթացել շենքային պայմաններին։ Քննարկելով ներկայացված խնդիրները, նախարարը նշել է, որ բուժական գործընթացը էլ արդյունավետ դարձնելու համար, առաջնահերթ է շենքային պայմանների բարելավումը։

--00—ԶՀ