Եթե ընդդիմությունը միավորվի, վրեժով դուրս կգանք պայքարի, չենք թողնի, որ այս մարդը մեզ կործանի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Այս մարդը թշնամի երկրների պահանջն է իրականացնում, հրաժարվում է Երրորդ Հանրապետության ծննդյան վկայականից, ուզում է ստեղծել 4-րդ Հանրապետություն, որը ինքնություն չունի։ Անկախության հռչակագրից հրաժարվելը դրսից պարտադրված օրակարգ է, թշնամի ուժերը մեզ ուզում են մեր արմատներից կտրել։ Ընդդիմության համար բացառիկ հնարավորություն է՝ գնալ լայն համախմբման ու Փաշինյանին անվստահություն հայտնել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորի կարծիքով, այն ուժերը, որոնք ժամանակին լռել են, չեն կանգնել ժողովրդի կողքին, հիմա այն դեպքն է, որ պետք է լայն կոնսոլիդացիա ապահովեն։

Նրա խոսքով, պայքարի հետ կապված` ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները, բայց կարևորում ենք ընդդիմության միասնական ճակատով հանդես գալը։ Դիտարկմանը, թե նախորդ պայքարները ձախողվեցին, հիմա ի՞նչ վստահություն կա, որ ընդդիմությունը կարող է հաջողել, Սաղաթելյանը նկատեց․ «Երեք տարի եթե պայքարել ենք ու արդյունք չի տվել, չի նշանակում, որ պետք է չհասնենք վերջնական արդյունքի, թողնենք, որ այս մարդը տանի երկիրը վերջնական կործանման։ Մյուսների պես տանը չենք նստելու, հանձնվենք ու դիմադրություն ցույց չտանք, կամ ընկճվենք ու համակերպվենք, պետք է վրեժով, ավելի ագրեսիվ ու կազմակերպված դուրս գանք պայքարի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ