ՖԻՖԱ-ն մեկնաբանել է կապույտ քարտի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

ա.j

ՖԻՖԱ-ն արձագանքել է կապույտ քարտի մասին լուրերին:

«ՖԻՖԱ-ն ցանկանում է հստակեցնել, որ ֆուտբոլի բարձրագույն լիգաներում, այսպես կոչված, կապույտ քարտի մասին լուրերը սխալ են և վաղաժամ:

Ցանկացած նման նորարարություն, եթե իրականացվի, պետք է սահմանափակվի ավելի ցածր մակարդակներում պատասխանատու փորձարկումներով։

ՖԻՖԱ-ն հավատարիմ կմնա այս դիրքորոշմանը մարտի 2-ին կայանալիք IFAB-ի տարեկան ընդհանուր ժողովում հարցը քննարկելիս»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

--00—ԼՀ