«Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են ՀՀ տարածքում և պիտի այնտեղ այցելելու իրավունք ունենան». Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

270805

Նախագահն այդպես չի ասել, և ես ափսոսում եմ, որ դա սխալ է մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցներում։ Այս մասին գերմանական ZDF պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ խոսելով Ալիևի այն հայտարարության մասին, որ Հայաստանի հարավային շրջանները «ադրբեջանական» են։ 

«Սկզբնական համատեքստում նա այլ բան նկատի ուներ։ Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում։ Իմ նախնիներն ապրել են Հայաստանում։ Խոսքը միջանձնային շփումների մասին է։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելելու այդ տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»,-ասել է Հաջիևը։

--00—ՅՄ