Ադրբեջանի զորքերը պիտի խաղաղ ճանապարհով դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Ըստ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, միայն պետության և անվտանգային համակարգի ուժեղացումը կստիպի ադրբեջանցիներին դուրս գալ ՀՀ տարածքից։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշեց․ «Ամեն օր պետք է արթնանալ և կատարել  այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունը ուժեղացնում են»։

Քոչարյանի խոսքով՝ մեր բոլորի միասնական ուժը կստիպի հեռանալ նրանց, և այդ ուժի մեջ միայն բանակը չի մտնում։

«Ադրբեջանի զորքերը պիտի խաղաղ ճանապարհով դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ