Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների գործարանում բռնկված հրդեհը ամբողջովին մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

l-vhJ3BZlL9A

17:25-ի դրությամբ ամբողջովին մարվել է Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների գործարանում բռնկված հրդեհը: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 10-ին ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ 6000քմ տարածք:

Տուժածներ չկան:

Բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվախի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

--00—ՅՄ