Նարեկ Մալյանի խափանման միջոցի հարցն է քննարկվելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

նա

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ փետրվարի 13-ին ժամը 14:00-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1)։

Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանը քննարկելու է Մալյանի խափանման միջոցի հարցը։ Մենք միջնորդելու ենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը վերջապես ազատել Մալյանից։

Հիշեցնեմ, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից»,- գրել է Մելիքյանը։

 --00—ԼՀ