Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանն ու Կարեն Խաչատրյանը հաղթեցին մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ըմբ

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի  Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Խաչատրյանը մեկնարկում հաղթանակներ են տարել: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում մրցել է Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Յան Օլով Պոնտուս Օյլենի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ ընդամենը երկու րոպեում (12:4):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը ևս հաղթանակ է տարել մեկնարկում: Բավականին ծանր գոտեմարտում Խաչատրյանը 8:6 հաշվով հաղթել է խորվաթ մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

1/4 եզրափակչում Խաչատրյանը կգոտեմարտի Ռուսաստանի գործող չեմպիոն Իսլամ Ալիևը:

--00—ԼՀ