Մյունխենում ավարտվել է Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

մյ.j

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավարտել են Մյունխենում ընթացող իրենց հանդիպումը, որը կայացել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ։ Այդ մասին 24News-ին հայտնել են կառավարությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը եռակողմ հանդիպում է ունենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

--00—ԼՀ