Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հահ.j

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

--00—ԼՀ