Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու Պուտինի և Ալիևի հետ հանդիպմանը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Այո՛, մեկնելու է (Սոչի - խմբ.), իմ տեղեկություններով մեկնելու է», - ասել է Սիմոնյանը։ 

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պուտինը հրավիրել է Փաշինյանին և Ալիևին՝ մասնակցելու եռակողմ գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է երեք երկրներին վերաբերվող հարցերի ամբողջական շրջանակը։

--00—ԼՄ