Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել, կհանդիպի Շառլ Միշելի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Снимок
24News-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նշենք, որ այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, իսկ արդեն վաղը՝ մայիսի 14-ին տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Միշելի և Ալիևի մասնակցությամբ։

--00—ՅՄ