Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում «Ամերիա Բանկի» բաժնետեր․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

rva.thumb_

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Հաշվի առնելով Ամերիա բանկի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝  հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին՝

• Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիա Բանկի բաժնետեր։

• Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:

• Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։

• Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։

• Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։

Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»։

--00—ՅՄ