Փաշինյանը՝ խանդից դրդված, ուզում է 90-ականների հաղթանակը ջնջել, որ իր տապալումները չերևան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Մյունխենում Արցախի ժողովրդի միջազգային իրավունքի իրացման հետ կապված Փաշինյանի պատասխանը լսելիս՝ ևս մեկ անգամ համոզվեցի՝ անգրագետ մարդիկ այդքան վտանգավոր չեն, որքան կիսակգրագետները։ Անգրագետը սովորելու հնարավորութուն ունի, կիսագրագետին թվում է՝ ամեն ինչ գիտի։ Փաշինյանը միջազգային իրավունքն ու տարածքային վեճը չի կարողանում տարանջատել, դրա համար է 30 տարվա պայքարը համարում միջազգային հանրության դեմ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Միջազգային հանրության դեմ աշխատել է Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց անզիջողականությամբ այնքան ծանրակշիռ չեն գործել, ինչպես դա արել է Փաշինյանը, որը հանգեցրել է պատերազմի ու տապալման։ Փաշինյանն է միջազգային իրավունքի դեմ գործողների առաջամարտիկը, 2018-ին դրոշակակիրներից մեկն էր, 2021-ին դրա կենսագործողն է դարձել, որի հետևանքով ունենք այս իրավիճակը։

Խոսելով նոր սահմանադրությունից Անկախության հռչակագրի հեռացման մասին՝ իրավապաշտպանը նկատեց․ «Փաշինյանը ցանկանում է սխալ համարել 1990-ականների պատմությունը, հրաժարվել դրանից, դա հոգեբանական խնդիր է․ այդ ժամանակ հաղթանակներ ենք ունեցել, իսկ հիմա՝ տապալումներ։ Փաշինյանը խանդից դրդված է հռչակագրից հրաժարվում՝ նա ցանկանում է դա ջնջել, սխալ համարել, որ իր տապալումները վառ չերևան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

 

--00—ԱՊ