Խզումը սկսեց 2018-ին, հիմա արդեն մտածում եմ, որ հեղափոխության հիմքը «հակաԱրցախն էր». Աշոտ Ղուլյան

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Հիմա՝ այս իրավիճակում, ես սկսել եմ համոզվել, որ 2018-ի հեղափոխության հիմքն «հակաարցախյան էր», 2018-ին առաջացավ համակարգային խզումն Արցախի ու Հայաստանի իշխանությունների մեջ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին երկարամյա նախագահ, ԱԳ նախկին նախարար Աշոտ Ղուլյանը, որը հյուրընկալվել էր մեր տաղավարում Շարժման 36-րդ ամյակի առթիվ։ 

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մյունխենյան այն հայտարարության մասին, թե «սուտ է ասում այն մարդը, որ հայտարարել է, թե Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լինելու հնարավորություն ուներ», նա նշել է, թե «սուտ է ասում հենց այդ հայտարարություն անողը»։ 

«Շատ անհասկանալի է այս հայտարարությունը։ Եթե 2018-ի հայտարարությունները լսենք, ուրեմն կամ հիմա են ստում, կամ այն ժամանակ, շատ արագ փոխվում են ու իրարամերժ քաղաքական հայտարարություններ են արվում։ Միգուցե հենց դա է պատճառը, որ դրսում չեն հասկանում, թե մենք վերջապես ինչ ենք ուզում», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։