Մխիթար Հայրապետյանն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

h

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան:

Նախարարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրամասերի տեխնիկական հագեցվածությանը, խոսել ինժեներական անձնակազմի հետ:

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է նաև գործարանի ընթացիկ աշխատանքներին, խնդիրներին ու մարտահրավերներին:

--00—ԼՀ