Աշխատանքային այցի ընթացքում հանդիպել եմ Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նախ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը գրում է.

«Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար Սմրիտի Զուբին Իրանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։

Ներկայացրել եմ ոլորտում տարվող բարեփոխումներն ու ծրագրերը՝ մանրամասնելով խնամատարության ինստիտուտի զարգացման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման ուղղությամբ տարվող քայլերը։

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող աշխատանքներին՝ խոսել եմ սոցիալական արդարության ապահովման շրջանակում անհրաժեշտ քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին ու առաջարկել համագործակցել այս ուղղությամբ։

Սմրիտի Զուբին Իրանին ներկայացրել է Հնդկաստանի փորձը կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց հզորացմանն ուղղված աշխատանքներում։ Նա նշել է, որ Հնդկաստանը ևս կարևորում է խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել իրենց փորձը ներկայացնել հայկական կողմին։

Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարարը նաև առաջարկել է դիտարկել ԱՍՀ նախարարության հետ համագործակցության հնարավորությունը՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման և աշխատակիցների հմտությունների զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվել ենք մշակել համապատասխան հուշագիր, որը թույլ կտա հստակեցնել այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող ենք զարգացնել համագործակցությունը»։

--00—ԼՀ