Զելենսկու այցի մեսիջները պետք է հասկանալ, իրավունք չունենք կրակել սեփական քունքին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

 

Զելենսկու այցն ուշագրավ է, պետք է հասկանալ՝  ի՞նչ մեսիջով է գալիս Հայաստան, հաշվի առնելով ռուս-ուկրաինական հարաբերությունները` նրա այցն իրավիճակին ինտրիգ է հավելում։ ՀՀ իշխանությունները պարտավոր են զգույշ քաղաքականություն վարել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«ՀՀ իշխանություններն իրավունք չունեն կրակել սեփական քունքին, դա հավասարազոր է պետականության քունքին կրակելուն, գործող իշխանությունը իրավունք չունի ՀՀ պետականությունը դնել վտանգի տակ։ ՀՀ-ն իր սահմանափակ ներուժով չպետք է ներքաշվի այլ խնդիրների մեջ կամ դառնա այլ խնդիրներ ստեղծողների համար օբյեկտ։ Անընդունելի է երկիրը ներքաշել աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ, զգույշ քաղաքականություն պետք է վարել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ