Կշարունակենք աշխատել տարածաշրջանում, որպեսզի ողբերգությունները չկրկնվեն․ ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

photo_2024-02-27_11-50-09

Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ