Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության ճանապարհին. ԵՄ դեսպանատունը՝ Սումգայիթի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

սումգայիթ

ԵՄ-ն խորը վշտակցություն է հայտնել Սումգայիթ քաղաքում իրականացված ջարդերի հետևանքով զոհվածների հարազատներին։

«Խորը վշտակցություն ենք հայտնում բոլորին, ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ։ Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին»,- ասված է Հայաստանում Եվրամիության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

--00—ԼՄ