Գագիկ Ծառուկյանը Էդուարդ Բաբայանի հետ կառավարությունում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ ժամանել է կառավարության շենք: Այդ մասին հայտնում է գործադիրի շենքում աշխատող 24News-ի թղթակիցը։

Լրագրողների հարցերին՝ ի՞նչ խնդրով է եկել կառավարություն, ո՞ւմ հրավերով է եկել, Ծառուկյանը հրաժարվել է պատասխանել:

Ըստ 24News-ի աղբյուրի՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։