Այլևս հայկական պետություն չի լինի, եթե իշխանությունը փոխի Սահմանադրությունը. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

Մենք այսօր ապրում ենք մի իրականության պայմաններում, երբ գործող վարչակարգը  սեփական պարտությունները արդարացնելու համար անընդհատ փորձում է գտնել տարբեր տեսակ մեղավորներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  նկատեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ 

Չալաբյանի խոսքով՝ իշխանության համար հերթական «մեղավորներից» է մեր Անկախության հռչակագիրը՝ մեր ծննդյան վկայականը, որը նա համարեց աբսուրդ։

«Մեր նպատակն է պաշտպանել մեր Անկախության հռչակագիրը, մեր ինքնիշխանությունը, հստակ այլընտրանք առաջարկել այն աղետաբեր քաղաքական կուրսին, որը այսօր իրականացնում է գործող իշխանությունը»,- նշեց Չալաբյանը։

Չալաբյանը ընդգծեց, որ ամեն բան արվում է, որ իշխանությունը հեռանա։

«Սահմանադրության մեջ փոփոխություններ պետք է արվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե ամբողջ տրամաբանություն փոխվի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ