ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գարեգին Բաղրամյանը։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որի՝ թեկնածությանը կողմ էր քվեարկել 85, դեմ՝ 20 պատգամավոր:
Նշենք, որ ՀԾԿՀ նախագահ ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունն առաջակել էր ՀՀ վարչապետը։