Մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, պիտի գնալ կյանքերի հետևից․Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Ար

«Պայքարի մեջ սուգ չկա՛, խեղճություն ու թուլություն չկա՛... այն, որ ՀՀ-ում իշխանազավթման դերակատարներն ու Արցախի Հանրապետությունում նրանց դրածոները  թե՛ պատասխանատու և  թե՛ մեղավոր են, որ Արցախը բռնազավթել է թշնամի Ադրբեջանը, իսկ Հայաստանը վտանգի մեջ է, այլևս կայացած փաստ է:

Քոչվոր վայրենիների ավիրող ու արնախում տեսակը մեզ է բաժին հասել ու ոչինչ չի փոխվել, որքան էլ փորձեն նրանց «կիրթ ու կառուցողական» ներկայացնել:

Չթուլանա՛ք, չխեղճանա՛ք. մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, մի ողջ Հայրենիք ենք թողել: ՊԻՏԻ ԳՆԱԼ ԿՅԱՆՔԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ...

Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր»

 --00—ԼՀ