ՌԴ-ից զգուշացնում են՝ մի անցեք կարմիր գիծը, հակառուսական արշավը սարսափելի հետևանք է ունենալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Անթալիայի համաժողովում մեզ ասացին՝ ձեր ապագան կապեք Թուրքիայի հետ, նա տարածաշրջանում առաջատար դիրք է ունենալու, անխուսափելին մի դարձրեք ձեզ համար խնդիր։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Պետրոսյանը ընդգծեց, որ այն սարսափելի հետևանքներ կարող է ունենալ․ «Հակառուսականության այս քաղաքականության արշավն ինքնասպանության տանող ճանապարհ է։ ՌԴ-ից զգուշացնում են՝ մի անցեք կարմիր գիծը, մենք չենք պատկերացնում, թե դա ինչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ, աչքներս թարթելու ենք, տեսնենք մեր դուռը թշնամին թակում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ