Տիկնիզյանն ասել է, որ բանակցություններ չի վարել Զենիթի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ռ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Զենիթ» և երազում է Եվրոպա տեղափոխվելու մասին։ Ֆուտբոլիստը նշել է, որ ինքը նույնիսկ չի բանակցել  այդ թիմի հետ, երբ ԶԼՄ-ներում ակտիվորեն տարածվել է տեղեկություն իր մոտալուտ տեղափոխության մասին։ Տիկնիզյանի խոսքերը մեջբերում է RB Sport-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

— Անցած դեկտեմբերին ասացիք, որ չեք տեղափոխվի «Զենիթ», եթե առաջարկ ստանաք…
— Անմիջապես Ձեզ հարց՝ տեղափոխվե՞լ եմ «Զենիթ»։

 -Ոչ, բայց միևնույն ժամանակ բանակցել եք նրանց հետ։

-Դուք որտեղի՞ց գիտեք։ Դուք հավատու՞մ եք այն ամենին, ինչ գրում են լրատվամիջոցները։

— Բանակցություններ չե՞ն եղել։

-Չեն եղել։

— Ձեր դիրքորոշումը. «Ես չեմ տեղափոխվի «Զենիթ»։ Արդյո՞ք այն մնում է անփոփոխ:

— Բացարձակապես ճիշտ է։

— Այն վերաբերում է միայն «Զենիթի՞ն»: Իսկ գուցե ռուսական այլ ակումբնե՞ր, օրինակ՝ «Սպարտակը»։

— Ինչպես արդեն ասացի, իմ նպատակն ու խնդիրն է հնարավորության դեպքում գնալ Եվրոպա։

--00—ԼՀ