Տիկնիզյանը ճանաչվել է Լոկոմոտիվի՝ սեպտեմբերի լավագույն խաղացող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News

սպ

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է մոսկովյան ակումբի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Երկրպագուների քվեարկությանը արդյունքում Նաիրը 6368 (55,2%) ձայն է ստացել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Նաիրը սեպտեմբերին մասնակցել է հինգ հանդիպումներից չորսին, որոնցից յուրաքանչյուրում կանոնավոր և օգտակար կերպով միացել է գրոհներին՝ միևնույն ժամանակ աշխատելով պաշտպանությունում։ «Զենիթի» հետ խաղում էլ Տիկնիզյանը նախ գոլային փոխանցում է կատարել, ապա խփել է րոշիչ գոլը ավելացված ժամանակում՝ ակումբին բերելով երկար սպասված հաղթանակ Սանկտ Պետերբուրգի թիմի նկատմամբ։

«Տիկի՛, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություն ազգային հավաքականի խաղերում»,- ասվում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայության տարածած գրառման մեջ։

24-ամյա Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։

--00--ԼՀ