Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության` ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ըը.j

Սաուդյան Արաբիայի առաջնության մարտ ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել «Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Pro League-ի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Սաուդյան Արաբիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Ալ-Ռաեդի» հետ խաղում (1:3) պորտուգալացի ֆուտբոլիստն արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: «Ալ-Ահլիի» հետ 24-րդ տուրի խաղում (0:1) Ռոնալդուն 11-մետրանոց հարվածով խփել է հաղթական գոլը։ 25-րդ տուրի «Ալ-Տայի» հետ խաղում (5:1) անվանի հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 33 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:

--00—ԼՀ