Ֆիզանձինք փոստով, այլ փոխադրողի միջոցով առաքանին ստանալու համար այլևս չեն այցելում մաքսային մարմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Screenshot_2

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանին մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն և առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլևս պարտադրված չեն, առաքանին ստանալու համար, այցելելու մաքսային մարմին։ Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է՝ առաքանին մաքսային հսկողության գոտում պահվելու և հետադարձ կապ հաստատելու հեռախոսահամարի ու տվյալ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն գրելու վերաբերյալ։ Իսկ եթե պարզվում է, որ ապրանքն անձնական օգտագործման համար է, ապա այն բաց է թողնվում, որից հետո  ֆիզիկական անձինք առաքանին ստանում են անմիջապես փոխադրողից։ Եթե ապրանքն անձնական օգտագործման համար չէ, այլ` առևտրի նպատակով, ապա ֆիզիկական անձինք էլեկտրոնային եղանակով ստանում են պարզաբանում և իրազեկում՝ իրենց հաջորդական քայլերի մասին։

--00—ՅՄ