Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

տ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է APA-ն, այցի ընթացքում կառավարության ղեկավարը Բաքվում կանցկացնի մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ և կքննարկի վրաց-ադրբեջանական հարաբերությունները։

Իրակլի Կոբախիձեն, ով անցյալ ամիս դարձավ Վրաստանի վարչապետ, իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Բրյուսել։ Նրա այցն Ադրբեջան կլինի նրա երկրորդ արտասահմանյան այցը, ինչպես նաև առաջին այցը տարածաշրջանի երկրներ։

--00—ԼՀ