Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

65fc2ceca0dd465fc2ceca0dd5171102538865fc2ceca0dd265fc2ceca0dd3 (1)

Բրյուսելում ընթացող միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերի էջում։

Նշվում է, որ նախարարները քննարկել են ռազմավարական ոլորտներում երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին։

--00—ՅՄ