Արաքս համայնքում ապօրինի խորքային հորեր են շահագործվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

հո

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի, Արաքս համայնքի Գրիբոյեդով և Հայկաշեն բնակավայրերում իրականացրած վերահսկողության ընթացքում պարզել են, որ Մ. Գրիգորյանին պատկանող չգործող ձկնաբուծարանի տարածքում կենցաղային նպատակով շահագործվում է ապօրինի խորքային հոր, իսկ Ա.Կարապետյանին պատկանող հողատարածքի ապօրինի հորից գյուղատնտեսական նպատակով իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության:

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

--00—ԼՀ