Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ-21 — Նիդերլանդներ Մ-21 հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

դ

 

Մարտի 25-ին Քիշնևում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման խմբային փուլի Մոլդովա — Նիդերլանդներ հանդիպումը։

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկեն ՀՖՖ մրցավարներ Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ Արթուր Գդլյանը, Սարգիս Հովհաննիսյանը և չորրորդ պաշտոնյա Զավեն Հովհաննիսյանը։

ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման C խմբի Մոլդովա — Նիդերլանդներ խաղը կկայանա մարտին 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին

--00—ՍՊ