ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա հայտնեց, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
ՊՆ-ից հորդորում են չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ