ՔՊ-ում 2 հակադիր բեւեռ է ձեւավորվում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

դ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում ՔՊ-ում այլեւս չկա նախկին միասնականությունը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը պարտադրում է, որ ՔՊ-ականները մեկ մարդու պես կրկնեն իր կարծիքը։

Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն գրեթե հստակ է՝ 2 հակադիր բեւեռ է ձեւավորվում՝ նիկոլականներ եւ գրիգորյանականներ։ Խոսքն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին է, ով մշտապես ընդգծված արեւմտամետ է եղել, հակառուսական հայտարարություններ արել, սակայն Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ իր դիրքորոշումներով անակնկալի է բերել ՔՊ-ականներին, հակադրվելով Փաշինյանի՝ ամեն գնով եւ հնարավորինս շուտ դեպի Եվրոպա թեքվելու քաղաքականությանը։

Թեպետ Գրիգորյանը քննարկումների ժամանակ ՌԴ-ի վերաբերյալ դրական դիրքորոշում չի հայտնում, սակայն փաստարկված ներկայացնում է ՀՀ կախվածությունը ՌԴ-ից եւ վերջինից կտրվելու բացասական հետեւանքները:

Նա այն դիրքորոշման կողմնակիցն է, որ Հայաստանի զարգացումը տարածաշրջանային ֆորմատում է հնարավոր, եւ Ռուսաստանն այստեղ էական դերակատարում ունի։ Չի բացառվում, որ իշխանությունը, գիտակցելով իր վարկանիշի անկումը, փորձում է թիմի ներսում «ընդդիմադիր» ուժ ձեւավորել, որը հաջորդ ընտրություններին կառավարելի հակակշիռ ունենա։

 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ