Պուտինի հետ մի ամբողջ օր չենք քնել Crocus City Hall-ում կատարվածից հետո․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

դդ

Պուտինի հետ մի ամբողջ օր չենք քնել Crocus City Hall-ում կատարվածից հետո: Այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա խոսքերն է մեջբերում Belta-ն։ 

Բելառուսի ղեկավարը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կփոխանցի զինյալների ենթադրյալ ղեկավարների մասին  տեղեկատվությունը:

Կողմերը ընդգծել են ահաբեկչությունից հետո փոխգործակցելու պատրաստակամությունը։ 

Նշենք, որ Բելառուսն իր հատվածում արգելափակելու է հանցագործների հավանական շարժման ուղղությունը:

 

 

--00—ՍՊ