Երևանում փոսի պատճառով բախվել են «Toyota Camry»-ն ու «Ford Fusion»-ը. «Toyota»-ն գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ֆֆ

Այսօր՝ մարտի 29-ին, մարդաբոյ փոսի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններոմ Հալաբյան փողոցում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ, ճանապարհին առկա փոսի պատճառով բախվել են 36-ամյա Արտյոմ Մելիքյանի վարած «Toyota Camry» և 37-ամյա Սուրեն Սարգսյանի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ