Երազանքը կարևոր է․ Նեյմարի հայրը խոսել է որդու՝ Սանթոս հնարավոր վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

դդ

 

Բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը մեկնաբանել է այն լուրերը, որ իր որդին կարող է վերադառնալ «Սանթոս»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակվողը հարազատ ակումբ կվերադառնա 2025 թվականին։

«Երազանքը կարևոր է։ Բայց այս հարցում պետք է հանգիստ լինել: Նեյմարը դեռ ժամանակ ունի Բրազիլիայից դուրս՝ հիմնականում Սաուդյան Արաբիայում։ Այժմ մենք մտածում ենք միայն Նեյմարի՝ վնասվածքից ապաքինվելու մասին։ Բոլորը գիտեն, թե որքան ենք մենք սիրում «Սանթոսը», — ասել է Նեյմար ավագը TNT Sports-ին:

Այս մրցաշրջանում 32-ամյա Նեյմարը անցկացրել է 5 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Աղբյուրը՝ Armsport