Ավանեսյանը մարզական քաղաքացիության փոփոխություն չի դիտարկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Elina-Avanesyan

Աշխարհի 64-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը СЭ-ին տված հարցազրույցում ասել է, որ չի դիտարկում մարզական քաղաքացիությունը փոխելու տարբերակներ՝ չնայած ռուս թենիսիստների չեզոք կարգավիճակին։

— Ձեզ մարզական քաղաքացիություն առաջարկե՞լ են Հայաստանից, որտեղ ձեր արմատներն են, կամ, ասենք, Ղազախստանից։ Ի վերջո, այս դեպքում արդեն կարող էիք Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Ռուս թենիսիստների շրջանում մրցակցությունն այնպիսին է, որ դա դեռ հնարավոր չէ։

— Մինչ այժմ նման բան չի եղել։ Այդ մասին չեմ մտածել կամ քննարկել։

— Մանկության տարիներին ի՞նչ պայմաններում եք մարզվել: Կա՞ն դժվարություններ, որոնց պատճառով որոշ պահերի դադարեցիր հավատալ թենիսում պայծառ ապագային։

— Պյատիգորսկում Մայամիի պայմանները չեն։ Բայց գլխավորը մարզվելու հնարավորություն ունենալն է։ Սկզբում աշխատեցի տանը, հետո Մոսկվայում, իսկ հետո տեղափոխվեցի Իսպանիա,- ասել է Ավանեսյանը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ