Մեսսին հնարավոր է մասնակցի Օլիմպիական Խաղերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

լկ.

«Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում կարող է մասնակցել 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է լրագրող Գաստոն Էդուլը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ Արգենտինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ցանկանում է Արգենտինայի օլիմպիական թիմ հրավիրել Լիոնել Մեսսիին, «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին և «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդիին։

Ընդգծվում է, որ Օլիմպիական խաղերին Մեսսիի մասնակցության հետ կապված դժվարություն կա՝ կապված ամռանը MLS-ի հանդիպումների առկայության հետ։

Սակայն այս պահին հարձակվողը դեռ չի մերժել Մասկերանոյի առաջարկը։

--00—ԼՀ