Պատգամավորները անվտանգության ապահովման գործում կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության դերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

դդ

 

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումների մասին:

Տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում հայ խորհրդարանականները կարեւորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը:

Կողմերը քննարկել են մի շարք ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը:

--00—ՍՊ