Իրանի ԱԳՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է կայծակնային արձագանքի մասին՝ էսկալացիայի աճի դեպքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1134824

Իսրայելը կայծակնային և ավելի մասշտաբային պատասխան կստանա, եթե որոշի շարունակել Թեհրանի հետ հարաբերությունների սրման արկածախնդրությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստի գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Եթե իսրայելական ռեժիմը ցանկանա շարունակել իր արկածախնդրությունները և իրադրության էսկալացումը, ապա պատասխան քայլը լինելու է կայծակնային և ավելի լայնամասշտաբ»,-ասել է Աբդոլլահիանը, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում։

Նա նաեւ ընդգծել է, որ Թեհրանի նպատակն առաջին հերթին Իսրայելին զգուշացնելն է Իրանի «կարմիր գծերը» հատելու հնարավոր հետեւանքների մասին:

--00—ՅՄ