Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

f

Տաջիկստանի Հանրապետությունը վիզային ռեժիմ է մտցնում Թուրքիայի ընդհանուր քաղաքացիական օտարերկրյա անձնագրեր ունեցողների համար։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս НИАТ «Ховар»  ազգային լրատվական գործակալությանը հայտնել են Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերատեսչությունից ընդգծել են, որ հղում կատարելով Տաջիկստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի համապատասխան որոշման նոտային՝ փոխադարձության սկզբունքի իրականացման նպատակով 2024 թվականի ապրիլի 20-ից վիզային ռեժիմը կկիրառվի Թուրքիայի ընդհանուր քաղաքացիական օտարերկրյա անձնագրեր ունեցողների նկատմամբ։

 

--00—ՍՊ